Իրանում մեծ թափ է առնում հիջաբ կրելու դեմ սկսված արշավը
Իրանում հիջաբ կրելու հարցը շարունակում է հանրային քննարկման կարևորագույն թեմաներից մեկը մնալ, հաղորդում է BBC-ն:
Facebook սոցիալական ցանցում իրանցի լրագրող Մասիհ Ալինեժադի գլխավորությամբ 2014 թվականին բացվել է էջ, որտեղ առաջարկում են իրանցի կանանց ցանցում տեղադրել առանց մուսուլմանական գլխաշորի իրենց լուսանկարները: Խումբը կոչվում է «Իմ թաքնված ազատությունը» և ունի ավելի քան 830 հազար անդամ:
Ներկա պահին ԱՄՆ-ում բնակվող Ալինեժադը համոզված է, որ խմբում երբեմն ոչ գեղեցիկ մեկնաբանություններ են թողնում որոշ չարամիտներ, որը, լրագրողուհու խորին համոզմամբ՝ կարող է լինել Իրանի հատուկ ծառայությունների ձեռքի գործը:
Իրանում 35 տարի է, ինչ իսլամական հեղափոխությունից հետո արգելված է կանանց բաց գլխով դուրս գալ տնից: