2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017թ. ընթացքում կտրուկ ավելացել Հայաստանից կապիտալի արտահոսքը: Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ 2017թ. ընթացքում ՀՀ-ից դուրս է բերվել 1 մլրդ 25 մլն 819 հազար դոլար:
2008թ. հետո այս տարիների ընթացքում ՀՀ-ից կապիտալի արտահոսքը կազմել է 8 մլրդ 647 մլն 221 հազար դոլար: Այս ցուցանիշը, թերևս, վկայում է այն մասին, որ և հայաստանյան, և օտարերկրյա կապիտալի համար Հայաստանը չի համարվում ապահով երկիր, ուստի` մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը պարզապես դուրս հանել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]