211652_close_icon
views-count3689 դիտում article-date 09:34 11-02-2017

Հայաստանից անցյալ տարի դուրս է բերվել 816 մլն 982 հազար դոլար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանից կապիտալի արտահոսքը գնալով ավելանում է։ Եթե 2015-ին ՀՀ-ից դուրս է բերվել 760 մլն 992 հազար դոլար, ապա 2016թ. այդ թիվը հասել է 816 մլն 982 հազար դոլարի։ Սրանք, ի դեպ, օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն են, որոնց վերաբերյալ վիճակագրական տվյալները տեղադրված են ՀՀ կենտրոնական բանկի կայքում։ Մինչդեռ ամեն տարի Հայաստանից հսկայական գումարներ դուրս են բերվում նաև ապօրինի ճանապարհով, և ժամանակին այդ մասին զեկույց էր հրապարակել «Գլոբալ ֆինանսական ազնվություն» կազմակերպությունը՝ տեղեկացնելով, որ 2003-2013թթ. ընթացքում ապօրինի դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար։ Իսկ օրինական ճանապարհով դուրս բերված գումարներն այն միջոցներն են, որոնք կարող էին ներդրվել Հայաստանի տնտեսության մեջ և նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։ Ի դեպ, համեմատության համար նշենք, որ 2016թ. ընթացքում նվազել են արտերկրից Հայաստան դրամական փոխանցումները։ Ըստ ԿԲ-ի՝ 2016թ ֆիզիկական անձանց անունով մուտք է եղել 715 մլն 901 հազար դոլար՝ 2015թ. 870 մլն 667 հազար դոլարի փոխարեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր