Բաքվի կենտրոնում ուժգին պայթյուն է որոտացել. կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բաքվի կենտրոնում՝ «Մայիսի 28» մետրոկայարանի մերձակայքում, հզոր պայթյուն է որոտացել, հայտնում է Report.az-ը։
Հաղորդվում է 2 զոհի մասին։ Պայթյունը տեղի է ունեցել բազմահարկ բնակելի շենքերից մեկի բնակարանում՝ գազի արտահոսքի հետևանքով։
Վնաս է հասցվել տեղանքում գործող առևտրի օբյեկտներին, ինչպես նաև այդ երկրի արդարադատության նախարարությանը պատկանող նոտարական գրասենյակին։ Ջարդվել են Ադրբեջանի նավթի ու արդյունաբերական պետական համալսարանի շենքի ապակիները։