Մեքսիկայի հրավառության նյութերի տոնավաճառում ուժգին պայթյուն է տեղի ունեցել. կան բազմաթիվ զոհեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքի Սան-Պաբլիտո՝ երկրի ամենահայտնի տոնավաճառում, որտեղ վաճառվում են միայն հրավառության համար անհրաժեշտ նյութեր, պայթյուն է տեղի ունեցել։
BBC-ի փոխանցմամբ՝ առնվազն 29 մարդ է մահացել, մի քանի տասնյակը վիրավորվել են։ Դեպքի վայրում բազմաթիվ բժիշկներ, ոստիկաններ են մեկնել։
13 երեխա ստացել է մարմնի 90% այրվածքներ։ Վերջիններիս ուղարկել են ԱՄՆ-ի մասնագիտացված բժշկական կլինիկաներ։ Այդ մասին հայտնել է Մեխիկոյի նահանգապետ Էրուվիել Ավիլան, ով նաև խոստացել է, որ կգտնի պայթյունի հեղինակներին ու օրենքի ողջ խստությամբ կպատժի։
Արտակարգ ծառայությունների ղեկավար Իսիդրո Սանչեսի խոսքով՝ հնարավոր վարկած կարող է լինել անվտանգության կանոններին ոչ պատշաճ հետևելը։