Բաքվի արագ սննդի կետերից մեկում պայթյուն է որոտացել. կան վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գործող արագ սննդի կետերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորներ կան։
Պայթյունին հաջորդել է հրդեհը։
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 3 կանայք և 2 տղամարդիկ։ Նրանց հոսպիտալացրել են։
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


