Ուժգին պայթյուն՝ Բանգկոկում. կան զոհեր
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնական թաղամասում՝ տաճարի հարեւանությամբ, ուժգին պայթյուն է որոտացել:
Տեղի հեռուստաընկերության հաղորդմամբ՝ կա 5 զոհ, 20 վիրավոր: Տեղում աշխատող BBC-ի թղթակիցն էլ նշել է, որ զոհերի թիվն ավելին է:
Ոստիկանության տվյալներով՝ ռումբ է պայթել: Նշենք, որ նման դեպքեր Թայլանդում հազվադեպ են գրանցվում: