211652_close_icon
views-count4122 դիտում article-date 10:28 26-01-2018

«Ստալինի վախճանը» կներկայացվի 6 շաբաթ անց. «Ամերիկայի ձայն»

Վեց շաբաթ անց «Ստալինի վախճանը» ֆիլմը կներկայացվի ամերիկյան հանրությանը, իսկ Ռուսաստանում այն դժվար թե տեսնեն՝ այդ երկրի Մշակույթի նախարարության հանրային խորհուրդը կատակերգությունը որպես վիրավորանք է ընդունել. ԱՄՆ-ում, Սանդենս կինոփառատոնին, որտեղ ներկայացված է կինոնկարը, բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչին [url=https://www.amerikayidzayn.com/a/4225341.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ին պատմել է, որ իր թիմը լուրջ նախապատրաստական աշխատանք է անցկացրել նկարահանումներից առաջ, այդ թվում՝ հետազոտել արխիվներն ու զրուցել պատմաբանների հետ. «Մենք հարգանքով ենք վերաբերվում 1950-ականներին Խորհրդային Միությունում տեղի ունեցածին, և դա երևում է ֆիլմում: Ավելին, ֆիլմը տեսած ռուսներն ասում են որ այն շատ ծիծաղելի է և իրականությանը մոտ»: Ռուսաստանի մշակույթի նախարարության ներկայացուցիչներն իրենց կողմից նշում են, որ մարշալ Ժուկովը ֆիլմում ապուշի կերպարով է ներկայացված: Ժուկովի դերակատար Ջեյսոն Այզեկսին իշխանավորների կողմից նման արձագանքը չի զարմացնում: Դերասանի համար սակայն ավելի կարևոր է իր ընկերոջ կարծիքը, ում ընտանիքին Ստալինը Գուլագ էր ուղարկել. «Նրանք անհամբեր սպասում են, նրանց խոսքով միակ բանը, որ այն ժամանակ նրանց փրկեց ծիծաղն էր: Սարսափելի այդ տարիներին մարդիկ գաղտնի անեկդոտներ էին պատմում Ստալինի մասին»: «Կատակերգությունը ծիծաղելի է միայն այն դեպքում, եթե հավատում ես դրա իրականությանը: Դա բավականին տարօրինակ է»: Համաշխարհային կինոյի երիտասարդ աստղ Անդրեա Ռայզբորոն «Ստալինի վախճանը» ֆիլմում կերպարանավորել է վախճանված Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևային. «Նա անհավատալի ուժեղ էր, անչափ ակտիվ: Չմոռանանք, որ այդ մթնոլորտում նրան հաջողվեց գոյատևել: Նույնիսկ չեմ կարող պատկերացնել հոգեկան ճնշման աստիճանը, երբ ունես Ստալինի նման մի հայր: Դերի ամենաբարդ մասը կերպարի մեջ մտնելն էր»: Անցյալ տարի Էմմի մրցանակի առաջադրված կոմպոզիտոր Քրիս Ուիլլիսը, ով աշխատել է «Փոխնախագահ» սերիալի 7 սեզոնների վրա, պատմում է, որ սկզբում փորձում էր վերստեղծել Շոստակովիչի և Վայնբերգի երաժշտությունը՝ ԽՍՀՄ-ում 50-ների ժամանակահատվածը ներկայացնելու համար, սակայն՝ ապարդյուն. «Այս տեսակ կատակերգությունում կարևոր է մնալ կերպարի մեջ, ինչպես դա անում են դերասանները, և չնահանջել, չթուլանալ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ երաժշտությունը փոքր-ինչ պերճ ու փառավոր է, ինչն իրականում ծիծաղելի է»: Ռեժիսորի կարծիքով, իր կինոնկարի նկատմամբ բացասական վերաբերմունքն իրականում արդարացված է միայն կոմունիստական կուսակցության անդամների կողմից: «Ես նկարահանեցի այս կինոնկարը, որովհետև նկատեցի, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, ոչ միայն Պուտինն այլև Թրամփը, Էրդողանը Թուրքիայում, նույնիսկ Բերլուսկոնին Իտալիայում առաջ են քաշում «ուժեղ տղամարդու» կերպարը, որն ունի բացարձակ վերահսկողություն և բացարձակ իշխանություն»: Ռուսաստանի մշակույթի նախարարության կողմից կինոթատրոններում ցուցադրումն արգելելու որոշումից հետո երկրում լայնածավալ քննարկում է սկսվել: Որոշման դեմ է կինոքննադատ, «Կինոարվեստ» հանդեսի գլխավոր խմբագիր Անտոն Դոլինը: «Բոլոր նրանք, ովքեր աջակցում են «Ստալինի վախճանը» կինոկատակերգության արգելմանը միանշանակ ճանաչեցին՝ «Այո, մենք Ստալինի կողմնակիցներ ենք»: Հստակեցնեմ՝ Ստալինի կողմնակիցները բոլոր նրանք են, ով Ստալինին համարում են հերոս և ցանկանում են նմանվել նրան և անընդունելի են համարում նրան ծաղրելը», - գրել է Դոլինը: Արմանդո Իանուչին հույս է հայտներ, որ արդյունքում «Ստալինի վախճանը» թույլ կտան ցուցադրել Ռուսաստանի կինոթատրոններում, ամենայն հավանականությամբ՝ նախագահական ընտրություններից ոչ շուտ:

Նմանատիպ նյութեր