211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են «BMW X5»-ի վրա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count3106 դիտում article-date 18:45 15-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում Եղվարդի խճուղում 36-ամյա Արման Գ․-ի վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարի թափքից բլոկները թափվել են 32-ամյա Պավլիկ Հ․-ի կողմից կայանված «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թափվելու հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արշակ Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր