211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Երևան-Գյումրի գլխավոր ճանապարհի Արուճ բնակավայրի մոտ նոր տեղադրված ջրախողովակները տապալվել ու փակել են ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count7735 դիտում article-date 16:07 16-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում երկաթե խողովակները վերևից պոկվել և տապալվել են: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ճանապարհը ամբողջությամբ փակվել է: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
 
Այս պահին երթևեկությունը ժամանաաորապես դադարեցված է և ճանապարհը սպասարկող ընկերությունը արդեն հատուկ տեխնիկայով փորձում է հեռացնել երկաթե խողովակները, որոնք վերջերս են տեղադրվել Արուճ և մի քանի գյուղերի համար ջրամատակարարում ապահովելու նպատակով: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել. կամ բեռնատար ավտոմեքենա է բախվել, կամ աշխատանքները կատարել են թերի և խողովակները իրենք իրենց «խոնարհվել են»: 
 
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր