ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով Պարեկային ծառայության Արմավիրի,Գեղարքունիքի և Սյունիքի մարզերը ունեն նոր ՊԾ գումարտակների հրամանատարներ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ղեկավար կազմում կադրային նշանակումներ են տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳ նախարար Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատար, ով նախարարի մեկ այլ հրամանով ազատվել է ՊԾ Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։
ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար։