211652_close_icon

Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Toyota Corolla»-ն բախվել է կայանված «Opel»-ին, ինչի հետևանքով «Opel»-ը նորոգող 3 քաղաքացիներ վրաերթի են ենթարկվել, որոնցից մեկի ոտքը կտրվել է․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count5563 դիտում article-date 20:05 15-09-2025

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Opel» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 3 քաղաքացիները, ովքեր վերանորոգելիս են եղել  «Opel»-ը ենթարկվել են վրաերթի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթար-վրաերթի հետևանքով «Toyota Corolla»-ի վարորդը և վրաերթի ենթարկված 3 քաղաքացիները, որոնցից մեկի ոտքը կտրվել է, տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սամվել Ամիրխանյանը և Մհեր Մանուկյանը։

Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Ավետիք Թովմասյանի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր