Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության մեքենային
Հունվարի 25-ին, ժամը 14:28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի (2-րդ հարկ) վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գորգագործների փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 2-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 12:36-ին ահազանգ է ստացվել, որ վատառողջ քաղաքացուն Բաբլոյան ԲԿ-ից Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններց մեկից տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հունվարի 25-ին, ժամը 09:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: