Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը կլուծարվի, կտնտեսվի13 մլն դրամ
Կառավարությունը որոշել է լուծարել Մեծաձոր համայնքի հիմնական դպրոցը:
Ըստ հիմնավորման՝ դպրոցում սովորում է 2 աշակերտ, ուսուցիչների, վարչական և սպասարկման անձնակազմը բաղկացած է 9 հոգուց:
Աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ: