886 դիտում
15:31 17-05-2023
ՀՀ-ում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտեն շուրջ 35.300, ավագ դպրոցը՝ 19․900 սովորողներ
Հայաստանում 2022-2023 ուսումնական տարում հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Նա տեղեկացրեց, որ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27-ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում:
«Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: Դպրոցներում բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի սովորողների, ծնողների և ուսուցիչների համար լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջանա»,- ասաց նա:
Անդրադառնալով ավարտական և միասնական քննություններին, փոխնախարարը նշեց, որ միասնական քննությունների ժամանակացույցն արդեն իսկ հրապարակված է ԿԳՄՍ կայքում, և դրան համապատասխան բոլոր աշխատանքները կկազմակերպվեն:
«2023-2024 ուստարում 1-ին դասարան են հաճախելու շուրջ 39.500 սովորող: Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար»,- ասաց Արաքսիա Սվաջյան:
Փոխնախարարն ընդգծեց, որ 2023-2024 ուստարում ՀՀ-ում կներդրվի հանրակրթության պետական նոր չափորոշիչը ՀՀ բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Նրա խոսքով՝ այդ կապակցությամբ ԿԶՆԱԿ-ի կողմից շարունակվում են ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների վերապատրաստումները: Մեկնարկել է դասագրքերի ստեղծման մրցութային գործընթացը:

Նմանատիպ նյութեր
5845 դիտում
10:31 24-05-2017
Այս տարի 12-րդ դասարանը կավարտեն ավագ և միջնակարգ դպրոցների 19.618 շրջանավարտներ. «Հայկական ժամանակ»
2690 դիտում
20:27 20-03-2015
Նոր Նորքի թիվ 135 հիմնական դպրոցը եւ Վահագնաձորի դպրոցը համագործակցում են
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1006 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան