211652_close_icon
views-count1897 դիտում article-date 16:49 24-01-2018

Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հունվարի 15-19-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 529 վնասված լուսատու: ՃՏՊ-ների պատճառով վնասվել է արտաքին լուսավորության ցանցի 1 հենասյուն, որի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ընթացքի մեջ են մայրաքաղաքի տոնական զարդերի ապամոնտաժման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր