Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ օգոստոսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 404 վնասված լամպ: Օգոստոսի 1 -ից մինչև 19-ը ներառյալ կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց ու նրբանցք, 11 բակային տարածք և մեկ փողոցի լանդշաֆտային տարածք:
Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի, Աէրացիայի բակային տարածքների, Մուշականի թվով 5 փողոցների, Մամիկոնյանց 27/1 շենքի հետնամասի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]