Երևանի արտաքին լուսավորության ցանցում ամենօրյա աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 599 վնասված լամպ:
Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 2 փողոց ու նրբանցք և 1 բակային տարածք: Վերացվել են այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա թերությունները:
Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Խարբերդ թաղամասի և «Էրեբունի-Երևան 2750» շատրվանային համալիրի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: «Երքաղլույս» ՓԲԸ-ից նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով:
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]