Ռոնալդուն «Դեպորտիվոյի» հետ խաղում դեմքին հարված է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Դեպորտիվոյի» հետ խաղում մրցակցի պաշտպան Ֆաբիան Շերից հարված էր ստացել դեմքին: Պատռվածքի պատճառով պորտուգալացին չկարողացավ հանդիպումը շարունակել:
«Ռեալն» այդ խաղում հաղթեց 7:1 հաշվով, իսկ Կրիշտիանու դուբլի հեղինակ դարձավ: Այս առաջնության 15 խաղում նա դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: