Գլխավոր մարզիչը շշով հարված է ստացել դեմքին. տեսանյութ
Հունական երկու սկզբունքային մրցակիցների` «Օլիմպիակոս»-ի և «Պանատինաիկոս»-ի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո տանտերերի երկրպագուները տարբեր առարկաներ են նետել հյուրերի խաղացողների և մարզիչների ուղղությամբ: Երկրպագուների կողմից նետված շշերից մեկը դիպել է «Պանատինաիկոս»-ի գլխավոր մարզիչ Անաստասիուի դեմքին: Նշենք, որ խաղն ավարտվել է հյուրերի 3:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով: