211652_close_icon
views-count3239 դիտում article-date 21:01 12-12-2015

Իսպանիայի առաջնություն. «Դեպորտիվոյի» սենսացիան Բարսելոնայում. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում խոշոր սենսացիայի հեղինակ դարձավ «Դեպորտիվոն», որը արտագնա հանդիպում էր անցկացնում առաջատարի՝ «Բարսելոնայի» հետ: Կատալոնացիները մինչեւ 77-րդ րոպեն Մեսիի եւ Ռակիտիչի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն «Դեպորտիվոն» իր մեջ ուժ գտավ ոչ միայն կրճատել հաշվի տարբերությունը, այլ նաեւ երկրորդ գնդակը խաղավերջում խփել եւ խուսափել պարտությունից՝ 2:2: Այս ոչ-ոքիիից հետո կատալոնացիները վաստակեցին 35 միավոր, սակայն նրանց միավորներով արդեն վաղը կարող է հավասարվել Մադրիդի «Ատլետիկոն», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: [b]Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր[/b] «Բարսելոնա» - «Դեպորտիվո»՝ 2:2 Լիոնել Մեսի, 39, Իվան Ռակիտիչ, 62 – Լուկաս, 77, Ալեքս Բերգանտինյոս, 86
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր