Յուպ Հայնկես. Միթե՞ Պոգբան 105 միլիոնի է խաղում
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը գտնում է, որ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները միշտ չէ, որ ադեկվատ են:
«Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդին» արժեցավ 105 միլիոն եվրո: Բայց միթե՞ նա խաղում այդ 105 միլիոնի չափով: Որոշ խաղացողներ, որոնց աստղեր են համարում, դեռ սովորելու շատ բան ունեն:
Իհարկե, ինչ որ պահի մեր մոտ 40-50 միլիոնանոց խաղացող կհայտնվի, սակայն այսօր նույնիսկ 50 միլիոնի դիմաց չի կարելի երաշխավորված ստանալ կայացած խաղացող:
Վերցնենք, օրինակ, Կևին Դե Բրյույնեյին: Այս մրցաշրջանում նա այնքան էլ հաջող հանդես չի գալիս, սակայն նրա համար ես պատրաստ եմ շատ բան տալ: Անկասկած, նա հիանալի խաղացող է», ասել է Հայնկեսը:


