211652_close_icon
views-count5331 դիտում article-date 19:08 07-10-2017

Յուպ Հայնկես. Սա վերադարձ չէ, այլ՝ ընկերական օգնություն

«Բավարիայի» նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Յուպ Հայնկեսը Մյունխենյան ակումբը պաշտոնապես հայտարարեց 72-ամյա մասնագետի վերադարձի մասին: Հայնկեսը թիմը կգլխավորի մինչև 2018թ. հունիսը: «Սա վերադարձ չէ, այլ՝ ընկերական ծառայություն: Ես որոշեցի գնալ այս քայլին, քանի որ շատ բանով եմ պարտական «Բավարիային»: Ինձ հիանալի եմ զգում», ասել է Հայնկեսը: Այսպիսով, Հայնկեսը իր կարիերայում երրորդ անգամ է գլխավորում «Բավարիան»: Երեք անգամ թիմը նա գլխավորությամբ նվաճել է Գերմանիայի առաջնություն, մեկական անգամ՝ Երկրի Գավաթն ու Չեմպիոնների լիգան: 2013 թվականին «Բավարիան» նրա ղեկավարությամբ գերմանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ տրեբլ ձևակերպեց՝ դառնալով Բունդեսլիգայի, Գերմանիայի Գավաթի և Չեմպիոնների լիգայի հաղթող:

Նմանատիպ նյութեր