Յուպ Հայնկես. Խավի Մարտինեսը արտակարգ գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Սելթիկին» հաղթելուց հետո «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը ընդգծել է Խավի Մարտինեսի հաղթական գոլը: Նշենք, որ իսպանացի ֆուտբոլիստն այդ դրվագում վնասվածք ստացավ:
«Խավի Մարտինեսը հաճախ էր կենտրոնական պաշտպանի դիրքում խաղում, սակայն այս հարցում ես այլ տեսակետ ունեմ:
Այն պահից, ինչ նա տեղափոխվեց կիսապաշտպանություն, մենք առաջադիմել ենք կայունության և մեր պաշտպանական աշխատանքում՝ ընդհանուր առմամբ:
Գումարած՝ նա շատ վտանգավոր է ստանդարտ իրավիճակներում: Իր գոլը նա խփեց անհավանական կերպով: Ամեն մեկը չէ, որ այդպես կարող է», ասելէ Հայնկեսը: