Թուրքիան հայտարարեց Աֆրինի օպերացիայի վերջնական նպատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիան սիրիական Աֆրինում օպերացիա է իրականացնում՝ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու նպատակով, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրըմը:
Այսօր սկսվել է գործողության ցամաքային օպերացիան. թուրքական իշխանությունները հաստատել են, որ քրդերի կողմից վերահսկվող Աֆրինի հարձակմանը մասնակցել են տանկեր: Զրահատեխնիկան ցամաքում աջակցում է թրքամետ սիրիական ընդդիմադիրներին:
«Գործողությունը կիրականացվի չորս փուլով, որպեսզի ստեղծվի անվտանգության 30 կիլոմետրանոց գոտի, որը կմաքրվի ահաբեկիչներին», նշել է վարչապետը:
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Աֆրինի օպերացիան ռազմական գործողությունների միայն սկիզբն է, որի նպատակը՝ Սիրիայի հետ սահմանամերձ շրջանները վերահսկողության տակ վերցնելն է: Հաջորդ շրջանը հանդիսանում է Մանջիբը: