571 դիտում
10:46 07-02-2025
Բաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ Աբրահամյան
Հայաստանի հետ «խաղաղ» բանակցություններ վարող Ադրբեջանում ընթացող «դատավարության» ժամանակ, գործով դատախազի շուրթերով, հիմնական սլաքն ուղղվել է Հայաստանին, իսկ բուն գործով անձինք, մեծ առումով, ներկայացվում են որպես իրագործողներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվի նպատակը ոչ այնքան գերեվարության մեջ հայտնված 23 հայերն էին, որքան նրանց մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումը:
Պատահական չէր, որ առաջին նիստերից, Ադրբեջանն առաջին պլան բերեց Գյանջայի օդանավակայանի ուղղությամբ իրականացված հրթիռակոծման հանգամանքը, այն «ցուցմունքներով» վերագրելով Հայաստանի իշխանությանը:
Հետայսու էլ, ողջ պրոցեսն ու «դատավճիռն» այս տրամաբանության շուրջ է լինելու` Հայաստանի շուրջ օղակը սեղմելու, «ագրեսորի» և «օկուպանտի» պիտակն ամուր կպցնելու համար:
Ի դեպ, Ադրբեջանը եղածով չի սահմանափակվելու: Հետագայում այդ «դատավճռի» հիման վրա Ադրբեջանը 2-րդ, 3-րդ, 4-րդ քայլն է անելու ու այդպես շարունակ, քանի դրա հնարավորությունը ունի և չեղած իրողությունները որպես փաստ կարողանում է ծառայեցնել տարբեր նպատակների:
Մինչ փաշինյանական թիմը տարբեր հակահայ ձևակերպումներով շողոքորթում և ծառայություններ է մատուցում Թուրքիային ու Ադրբեջանին, Հայաստանի դեմ նորանոր «պապկաներ» են ավելանում»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1251 դիտում
16:35 27-08-2014
Մեր պահանջը ՀՀ կրթական օրենսդրության և պետական քաղաքականության լիարժեք իրագործումն է. Արմեն Աշոտյան
4119 դիտում
12:08 08-05-2020
Ցավով արձանագրեմ.հայության համար խորհրդանշական դարձած այդ օրը ստվերվում է խայտառակ դատավարությամբ. Բալասանյան
Այս բաժնից
1375 դիտում
13:53 07-02-2025
Սպասվում է թույլ ձյուն. օդի ջերմաստիճանը կբարձրանա
550 դիտում
12:39 07-02-2025
ՀՀ ԶՈՒ կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Թբիլիսիում