211652_close_icon

Ժոզե Մոուրինյո. Կարծում եմ, Սանչեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16427 դիտում article-date 22:06 20-01-2018
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Բերնլիի» հետ հանդիպման արդյունքը (1:0): «Երբ չի հաջողվում գոլ խփել, խաղերը միշտ բարդ են լինում: «Բերնլին» խաղում էր պարզունակ ու կարգապահ, շատ բարդ էր մեր համար: Մենք շատ լավ պաշտպանվեցինք: Արժե նշել, որ Դինի մրցավարական անձնակազմը այսօր բարձր մակարդակով աշխատեց: Խաղում շատ էր պայքարն ու մենամարտերը: Իհարկե, մենք գոհ են Մարսյալից, ուղղակի նրանից կայունություն ենք ակնկալում, մենք հրաշալի գիտենք, որ նա տաղանդավոր խաղացող է: Կարծում եմ, որ Սանչեսը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն ես դեռ դրա պաշտոնական հաստատումը չունեմ», ասել է Մոուրինյոն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր