Ժոզե Մոուրինյո. Կարծում եմ, Անգլիայի հավաքականը կարող է աշխարհի չեմպիոն դառնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է ԱԱ-2018-ում Անգլիայի հավաքականի հեռանկարները:
«Անգլիան ունի մի խումբ երիտասարդ, բայց շատ փորձառու ֆուտբոլիստները: Նրանք բոլորն էլ խաղում են աշխարհի լավագույն լիգայում, խաղում են ուժեղագույն թիմերում, բոլորն էլ Չեմպիոնների լիգայում, որտեղ ֆուտբոլի ամենաբարձր մակարդակն է, մրցելույթների փորձ ունեն:
Այնպես որ, կարծում եմ, նրանք կարող են հաղթել աշխարհի առաջնությունը:
Ինչ վերաբերում է Գերմանիային, Ֆրանսիային և Բրազիլիային, ապա՝ այո, նրանք հզոր կազմեր ունեն, սակայն լավ կազմը միշտ չէ, որ վերածվում է լավ թիմի», ասել է Մոուրինյոն: