27405 դիտում
15:31 19-01-2018
Լևոն Սարգսյանն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտում այսօր կայացել է հոգաբարձուների նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը:
Ինչպես տեղեկանում ենք Մատենադարանի պաշտոնական կայքէջից, նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետեւյալ հարցերը՝ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի քննարկում եւ հաստատում, խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրություն, տնօրենի ընտրության կանոնակարգի քննարկում եւ հաստատում, տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու հարցը եւ այլն:
Նիստին ներկա են եղել Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի բոլոր 19 անդամները։ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի խորհրդի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության եւ եկեղեցաբանության ամբիոնի վարիչ, Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը խորհրդի անդամների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Իսկ խորհրդի քարտուղար է ընտրվել, ի դեպ, դարձյալ միաձայն, Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանը:
Մատենադարանի տնօրենի պաշտոնի համար մրցույթի օր է նշանակվել մարտի 6-ը: Թափուր պաշտոնը համալրելու համար համապատասխան հայտարարությունն, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով, կհրապարակվի առաջիկայում: Սակայն անկախ իրավական ընթացակարգերից ու պաշտոնում ընտրությունը մրցութային կարգով լինելու հանգամանքից, արդեն իսկ կանխատեսվում է, որ Մատենադարանի տնօրենի պաշտոնում ընտրվելու է առայժմ տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղեւոնդյանը: Նա պատմաբան է, եղել է Մատենադարանի գիտական քարտուղարն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը:
Նմանատիպ նյութեր
3534 դիտում
15:16 06-11-2018
Լևոն Աբրահամյանն ընտրվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
1169 դիտում
15:58 07-10-2014
Վիգեն Սարգսյանը Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել
Այս բաժնից
490 դիտում
18:19 28-11-2024
ԱԺ-ում հանդիպել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամները
613 դիտում
18:07 28-11-2024
Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր