Վիգեն Սարգսյանը Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի կառավարման խորհրդի 33 անդամների քվեարկության արդյունքում 32 կողմ և 1 անվավեր ձայներով Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ նախագահի աշխատակազամի ղեկավար, Մատենադարանի կառավարման խորհրդի անդամ Վիգեն Սարգսյանը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մաշտոցի անվան մատենադարանից:
Ի դեպ, կառավարման խորհրդի 36 անդամներից նիստին մասնակցել են 33-ը: Իսկ քվեարկությունն անցկացվել է փակ, գաղտնի ընթացակարգով: