Լևոն Աբրահամյանն ընտրվել է «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի, այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են», - գրել է Արայիկ Հարությունյանը։