Փրկարարները հունվարի 18-19-ը 6 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Հունվարի 18-19-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արարատի մարզի Արտաշատ, Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: