Փրկարարները 15 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Մայիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀԱ ԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Արմավիր, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Կոտայքի մարզի Նոր Հաճն և Տավուշի մարզի Իջևան քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: