Փաստաբանների պալատի նախագահը հանդիպում կազմակերպելու համար դիմել է ԱԺ նախագահին
Հայաստանի փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները ցանկանում են քննարկման առարկա դարձնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծով սահմանված՝ դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառելու իրավակարգավորման հետ կապված հարցը, տեղեցնում է փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/16/1086826/]հայտնել [/url]էինք, որ փաստաբանների պալատը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահին և ՀՀ արդարադատության նախարարին՝ առաջարկելով հանել ոչ հրատապ կարգավորումը։