211652_close_icon
views-count1565 դիտում article-date 11:38 17-03-2016

Օբաման Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին հրաման է ստորագրել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հերթական հրամանագիրն է ստորագրել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ցուցակն ընդլայնելու մասին, հայտնում է BBC-ն: Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնսթի խոսքով՝ պատճառը Փհենյանի կողմից բալիստիկ ու միջուկային հրթիռների փորձարկումներն են եղել: Այն մասին, թե կոնկրետ ինչ պատժամիջոցներ է այս անգամ ներառում Օբամայի հրամանագիրը, դեռևս հայտնի չէ: «Որոշումն ընդունվել է հյուսիսկորեական ռեժիմի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ երկարաժամկետ հեռանկարային քաղաքականության շրջանակներում»,-ասել է Էռնսթը:

Նմանատիպ նյութեր