ԱՄՆ-ում առաջարկել են Կալիֆորնիան բաժանել և ստեղծել Նոր Կալիֆորնիա նահանգ
ԱՄՆ մի խումբ քաղաքացիներ հանդես են եկել Նոր Կալիֆորնիա նահանգի ստեղծման օգտին: Հայտնում է [url=https://nypost.com/2018/01/17/longshot-bid-proposes-to-split-california-into-two-states/]New York Post[/url]-ը:
«Նոր Կալիֆորնիան զարգացման ընթացքի մեջ գտնվող նոր նահանգ է»,- հաղորդվում է քաղաքացիական նախաձեռնության փաստաթղթում: Նախաձեռնողների գնահատմամբ՝ Կալիֆորնիան անկառավարելի է դարձել բարձր հարկերի պատճառով:
Նշվում է, որ նոր նահանգը ստեղծելն անհրաժեշտ է «բռնապետության շղթաներից ազատվելու համար»: Նախատեսված Նոր Կալիֆորնիայի բնակչությունը կարող է կազմել 15 միլիոն մարդ: Այն ներառելու է հիմնականում գյուղական տարածքները: