211652_close_icon
views-count2180 դիտում article-date 09:13 25-09-2020

Կալիֆորնիան 2035-ից սկսած արգելելու է բենզինով աշխատող նոր մարդատար մեքենաների վաճառքը․ «Ամերիկայի ձայն»

Կալիֆորնիան արգելելու է բենզինով աշխատող նոր մարդատար մեքենաների և բեռնատարների վաճառքը 2035 թվականից սկսած՝ էլեկտրական մեքենաների անցնելու և գազերի արտանետումները կրճատելու նպատակով, հայտարարել է նահանգապետ Գեվին Նյուսոմը: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5596612.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ «Կլիմայի փոփոխության դեմ պայքարելուն ուղղված սա մեր նահանգի կողմից մեծ ազդեցություն ունեցող քայլ է: Տասնամյակներ շարունակ մենք թույլ ենք տվել մեքենաներին աղտոտել այն օդը, որը շնչում են մեր երեխաներն ու ընտանիքները: Մեր ժողովուրդն արժանի է ունենալու այնպիսի մեքենա, որը երեխաների մոտ ասթմա չի առաջացնի... Մեքենաները չպետք է հալեցնեն սառցադաշտերը կամ բարձրացնեն ծովի մակարդակը` վտանգելով մեր լողափերը և առափնյա շրջանները»,- ասել է նահանգապետը: Կալիֆոռնիան ունի ԱՄՆ-ի խոշորագույն ավտոշուկան: Այս նահանգին բաժին է ընկնում ԱՄՆ տրանսպորտային միջոցների վաճառքի շուրջ 11% -ը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է խոչընդոտել Կալիֆոռնիայում էլեկտրական մեքենաների վաճառքը, մինչդեռ նրա մրցակից Ջո Բայդենը խոստացել է միլիարդներ ծախսել էլեկտրական մեքենաներին անցումն արագացնելու համար: Կալիֆորնիայի նահանգապետը հայտնել է նաև, որ մշակվելու են կանոնակարգեր` պարտավորեցնելու, որ նոր մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների 100%-ը զրոյական արտանետումներով լինեն մինչև 2035 թվականը, ինչը կնվազեցնի ածխաթթու գազերի արտանետումները 35%-ով, իսկ մինչև 2045 թվականը հասնել զրո արտանետումների: Իսկ մինչ այդ ժամկետը Նյուսոմի հրամանը չի խանգարի կալիֆորնիացիներին բենզինով աշխատող մեքենաներ ունենալ կամ դրանք վաճառել օգտագործված մեքենաների շուկայում:

Նմանատիպ նյութեր