3665 դիտում
23:06 17-01-2018
Միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860 մլն դրամ արժողությամբ աշխատանքներ
2017թ. իրականացված ճանապարհաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 53.0 մլրդ դրամ, որից 11.6 մլրդ դրամը (որը ներառել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում, պահպանում և շահագործում, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում), հատկացվել է պետական բյուջեից:
Երևան – Երասխ – Գորիս – Մեղրի - Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում իրականացվել են 860.0 մլն. ՀՀ դրամ արժողությամբ միջին նորոգման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների պահպանման ծրագրով ՀՀ 2017 թ. պետական բյուջեի հաշվին կատարվել են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների ընթացիկ ամառային (2935,4 կմ) և ընթացիկ ձմեռային (3477,1 կմ), ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող և առանձին պահպանման հանձնվող թունելների (3 հատ), կամուրջների (5 հատ) և պարսպող հարմարանքների (627669 գծմ) պահպանման աշխատանքներ, նշագծվել է 1895,9 կմ ավտոճանապարհ՝ 6.4 մլրդ. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
ՀՀ պետական բյուջեով նախատեսված «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային միջոցների հիմնանորոգում» ծրագրերով 2017թ. նախատեսված 5.0 մլրդ դրամի հաշվին իրականացվել են 46.7 կմ երկարությամբ 16 ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքներ՝ 3,5 մլրդ դրամ արժեքով, 7 տրանսպորտային օբյեկտների նորոգման աշխատանքներ՝ 686.7 մլն. ՀՀ դրամ արժեքով:
Մրցույթների արդյունքում ձևավորված տնտեսումների և կատարված վերաբաշխումների արդյունքում կնքվել են նաև հրատապ ճանաչված 6.4 կմ երկարությամբ 11 ճանապարհահատվածների հիմնանորոգման և անցանելիության ապահովման պայմանագրեր 797.7 մլն. ՀՀ դրամ արժողությամբ:
Բացի այդ, ա/ճ Մ4-Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման, կմ30+500-կմ36+000 հատվածում տեղադրվել են 5.5 կմ ընդհանուր երկարությամբ մետաղական արգելափակոցներ՝ 132.0 մլն դրամ արժեքով։
Իրականացվել են նաև 49.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքներ և 24.3 մլն. ՀՀ դրամ արժողությամբ շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության աշխատանքներ:
Եվս 41.4 մլրդ դրամ արժեքով աշխատանքներ կատարվել են վարկային միջոցներով, որի հաշվին իրականացվել են 2,484,109.0 մ3 հողային աշխատանքներ, հիմնանորոգվել և նորոգվել են 43 կամուրջներ և ուղեանցեր, վերականգնվել է 28,044 գծմ ջրահեռացման համակարգ, իրականացվել են 69.7 կմ ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգվել են 64.85 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներ:
Մասնավորապես, Հյուսիս - հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրով 2017թ. ծախսվել է 21.3 մլրդ դրամ:
Դրանից բացի, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհացանցի ծրագրերով 2017թ. ծախսվել է 6,7 մլրդ դրամ, իսկ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրով՝ 13.1 մլրդ դրամ:
Ոլորտում կատարված աշխատանքների վերաբերալ ամբողջական տեղեկատվությունը հրապարակված է նախարարությանն 2017թ. գործունեության ամփոփիչ հաշվետվության մեջ:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
4578 դիտում
15:43 09-04-2018
2017թ-ին Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել
5841 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
4573 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
883 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին