211652_close_icon

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

views-count433 դիտում article-date 18:48 06-07-2025
Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվել են 7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ, գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Ծրագրի ավարտից հետո` 2024 թվականի տարեվերջին, Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների հիման վրա կատարված վերլուծություններով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը (այդ թվում՝ մահվան ելքով) նշված հատվածներում կրճատվել է 72.6% -ով:

Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիս»,-գրել է Խուդաթյանը։

Նմանատիպ նյութեր