4641 դիտում
15:43 09-04-2018
2017թ-ին Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել
Անցած տարվա ընթացքում Արցախում 3 մլրդ 800 մլն ՀՀ դրամ արժողությամբ բարեգործական 148 ծրագիր է իրականացվել: «[url=http://artsakhpress.am/arm/news/83988/ancats-tari-arcakhum-3-mlrd-800-mln-hh-dram-arzhoxutyamb-baregortsakan-148-tsragir-e-irakanacvel.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ ըստ ոլորտների բարեգործական որակված ծրագրերը ներառում են սոցիալական՝ 40,4 %, այդ թվում բնակարանային շինարարություն 12,7%, ճանապարհաշինություն՝ 32,9%, մշակույթ՝ 13,2%, կրթություն՝ 9%, սպորտ՝ 2,1 %, առողջապահություն՝ 0,7%, գյուղատնտեսություն՝ 0,9 %, այլ՝ 0,8 % ճյուղերը:
Իրականացվող խոշոր ծրագրերից են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի համայնքապետարանի, բուժկետի, ակումբի, հանդիսությունների տան վերակառուցումը, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի 250 տեղանոց հադիսությունների տնով համայնքային կենտրոնի կառուցումը, 40 խորքային հորերից սնուցվող ոռոգման համակարգերի կառուցման նախագծումը, Թալիշ գյուղի կոյուղու կոլեկտորի կառուցումը, Ստեփանակերտ քաղաքում 100-120 երեխաների համար նախատեսված մանկապարտեզի շինարարությունը:
Նմանատիպ նյութեր
4617 դիտում
15:27 26-07-2018
Կառավարության աջակցությամբ Արարատի մարզում կիրականացվի մոտ 2 մլրդ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր
Այս բաժնից
949 դիտում
22:14 28-01-2025
Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել 1,5-2 ամսից, երբ վերջանան Կիևի հովանավորչական գումարները․ Պուտին
934 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1396 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև