«Ստրասբուրի» դարպասապահը մրցակցի հարձակվողի հնարքից հետո վնասվածք է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում «Մարսելը» սեփական հարկի տակ հաղթել է «Ստրասբուրին»՝ 2:0:
Հանդիպման 87-րդ րոպեին «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն երկրորդ գոլն է խփել: Երբ նա խաբս է տվել և շրջանցել հյուրերի դարպասապահ Ալեքսանդրա Ուկիդային, վերջինս վնասվածք է ստացել: Արդյունքում նրան փոխարինել են:
Խաղից հետո Պայեն առողջություն է մաղթել Ուկիդային և շուտափույթ ապաքինում: