Դարպասապահը կարմիր քարտ է ստացել մրցակցի հետույքին ապտակելու համար
Հոնդուրասի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ տարօրինակ դրվագ է գրանցվել: «Ռեալ Սոսիեդադ» - «Մարաֆոն» խաղի ժամանակ հանդիպման մրցավարը որոշել է կարմիր քարտ ցույց տալ տանտերերի դարպասապահին, երբ վերջինս ապտակել է մրցակցի խաղացողի հետույքին:
Դարպասապահը չի համաձայնվել մրցավարի որոշման հետ և չի հեռացել խաղադաշտից, ինչի հետևանքով մրցավարները դադարեցրել են հանդիպումը: Արդյունքում «Ռեալ Սոսիեդադ» ակումբին տեխնիկական պարտություն է գրանցվել: «Մարաֆոն» ակումբը չի համաձայնվել նման որոշման հետ և մտադիր է բողոքարկել այն: