211652_close_icon
views-count63351 դիտում article-date 16:31 16-01-2018

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ամփոփվեց Հայոց ազգային բանակի հիմնադիրներից 65-ամյա «Ճայ Մայիսի» աճյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 16-ին, Երևանում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնվեց 65-ամյա Մայիս Միրզոյանը՝ «Ճայ Մայիսը», ով Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր։ Հուղարկավորությանը ներկա էին նրա մարտական ընկերները, բարեկամները, հասարակ քաղաքացիներ։ Հուղարկավորությունը կատարվեց զինվորական պատվո պահակախմբի ուղեկցությամբ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/14/1086697/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունվարի 14-ին երկարատև հիվանդությունից հետո Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել էր 65-ամյա Մ. Միրզոյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում էր որպես «Ճայ Մայիս», ով «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր: Նա ակտիվ մասնակցություն էր ունեցել Արցախյան պատերազմում և իր ջոկատի մարտիկներիկ հետ միշտ եղել էր առաջնագծում ու նրա կատարած հերոսական սխրագործությունները հաշվի առնելով էր, որ թե՛ ժողովուրդը և թե՛ նրա մարտական ընկերները իրեն կոչել էին «Ճայ Մայիս»: Մայիս Դավիթի Միրզոյանը 1989 թ.-ին համալրել է նորաստեղծ Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) շարքերը, դառնալով նրա հիմնադիրներից մեկը: Հաշվի առնելով նրա կազմակերպչական ունակությունները, սկզբունքայնությունը, ռազմական գործի տիրապետումն ու արագ կողմնորոշումը, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռ. Վասիլյանի հրամանով ստեղծվեց «001» (Ճայ) ջոկատը, որի հրամանատար նշանակվեց Մ. Միրզոյանը: 1990 թ.-ին մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին, (որի ժամանակ վիրավորվել է), Կոռնիձոր, Խոզնավար, Խնձորութ, Նոյեմբերյան: 1991թ.-ին Վարդենիս, Իջևան 1991թ.-ին ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ նշանակության դասակի հրամանատար 1993-94 թթ. մասնակացել է Քարվաճառի մարտական գործողություններին: Լուսանկարները՝ Էդվարդ Նազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր