39294 դիտում
09:00 14-01-2019
Այսօր լրանում է արցախյան պատերազմի հերոս, «Ճայ» ջոկատի հրամանատար «Ճայ Մայիսի» մահվան 1 տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ուղիղ մեկ տարի առաջ, հունվարի 14-ին, 65 տարեկան հասակում կյանքից հեռացավ Մայիս Միրզոյանը, որը հանրությունն ավելի շատ հայտնի էր որպես «Ճայ Մայիս», ով «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր:
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում և իր ջոկատի մարտիկների հետ, միշտ եղել է առաջնագծում ու նրա կատարած հերոսական սխրագործությունները հաշվի առնելով, մարտական ընկերները նրան կոչեցին «Ճայ Մայիս»:
Մայիս Դավիթի Միրզոյանը 1989 թ.-ին համալրել է նորաստեղծ Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) շարքերը, դառնալով նրա հիմնադիրներից մեկը:
Հաշվի առնելով նրա կազմակերպչական ունակությունները, սկզբունքայնությունը, ռազմական գործի տիրապետումն ու արագ կողմնորոշումը, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռ. Վասիլյանի հրամանով ստեղծվեց «001» (Ճայ) ջոկատը, որի հրամանատար նշանակվեց Մ. Միրզոյանը:
1990 թ.-ին մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին, (որի ժամանակ վիրավորվել է), Կոռնիձոր, Խոզնավար, Խնձորութ, Նոյեմբերյան:
1991թ.-ին Վարդենիս, Իջևան
1991թ.-ին ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ նշանակության դասակի հրամանատար
1993-94 թթ. մասնակցել է Քարվաճառի մարտական գործողություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
101687 դիտում
14:05 14-01-2018
Մահացել է ՀԱԲ-ի հիմնադիրներից «Ճայ» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից «Ճայ Մայիսը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2155 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)