101690 դիտում
14:05 14-01-2018
Մահացել է ՀԱԲ-ի հիմնադիրներից «Ճայ» ջոկատի հրամանատար, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից «Ճայ Մայիսը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 14-ին, երկարատև հիվանդությունից հետո Երևանի հիվանդանոցներից մեկում մահացավ 65-ամյա Մայիս Միրզոյանը, ում հանրությունն ավելի շատ ճանաչում էր որպես «Ճայ Մայիս», ով «Հայոց Ազգային Բանակ» (ՀԱԲ) հիմնադիրներից էր և «Ճայ» ջոկատի հրամանատարն էր:
Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում և իր ջոկատի մարտիկներիկ հետ միշտ եղել է առաջնագծում ու նրա կատարած հերոսական սխրագործությունները հաշվի առնելով էր, որ թե՛ ժողովուրդը և թե՛ նրա մարտական ընկերները իրեն կոչեցին «Ճայ Մայիս»:
Մայիս Դավիթի Միրզոյանը 1989 թ.-ին համալրել է նորաստեղծ Հայոց Ազգային Բանակի (ՀԱԲ) շարքերը, դառնալով նրա հիմնադիրներից մեկը:
Հաշվի առնելով նրա կազմակերպչական ունակությունները, սկզբունքայնությունը, ռազմական գործի տիրապետումն ու արագ կողմնորոշումը, ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռ. Վասիլյանի հրամանով ստեղծվեց «001» (Ճայ) ջոկատը, որի հրամանատար նշանակվեց Մ. Միրզոյանը:
1990 թ.-ին մասնակցել է Երասխավանի մարտական գործողություններին, (որի ժամանակ վիրավորվել է), Կոռնիձոր, Խոզնավար, Խնձորութ, Նոյեմբերյան:
1991թ.-ին Վարդենիս, Իջևան
1991թ.-ին ԼՂՀ-ի պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է Հատուկ նշանակության դասակի հրամանատար
1993-94 թթ. մասնակացել է Քարվաճառի մարտական գործողություններին:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է Մ. Միրզոյանի ընտանիքին, մարտական ընկերներին նրա մահվան կապակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
39294 դիտում
09:00 14-01-2019
Այսօր լրանում է արցախյան պատերազմի հերոս, «Ճայ» ջոկատի հրամանատար «Ճայ Մայիսի» մահվան 1 տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
13881 դիտում
16:25 21-10-2017
Մահացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից և ԱԺՄ հիմնադիրներից Լյուդվիգ Խաչատրյանը
Այս բաժնից
2158 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)