211652_close_icon
views-count13011 դիտում article-date 16:20 08-02-2019

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մկրտիչ Գազանճյանի՝ Մայքի աճյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 8-ին, Երևանի «Եռաբլուր» պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ԱՍԱԼԱ-ի մարտիկ՝ Մկրտիչ Գազանճյանի (Մայք) աճյունը, ով մահացել է փետրվարի 3-ին, երկարատև հիվանդությունից հետո: Մ. Գազանճյանը ծնվել էր 1956 թ.-ի Լիբանանի Անճար գյուղում: Անդամագրվելով ՀԱՀԳԲ-ի շարքերը՝ 1980 թ.-ի կեսերին դարձավ կազմակերպության գործուն անդամներից մեկը, իսկ 1980-1982 թվականներին կազմակերպեց տասնյակ զինվորական գործողություններ՝ ընդդեմ թուրքական շահերի, ինչպես նաև մասնակցություն ունեցավ թուրք դիվանագետների գնդակահարման գործողություններին: Նա Հայաստանի անկախության շարժման առաջին իսկ օրերից գործուն մասնակցություն ունեցավ Արցախի ինքնապաշտպանական ջոկատների զինմանն ու հանդերձավորման աշխատանքներին: Ամուսնացած էր և ունի 3 երեխա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր