Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանի հարցը մենք ենք որոշելու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը կմնա թիմում:
«Իմ մոտեցումը հետևյալն է. յուրաքանչյուր ֆուտբոլիստ ունի իր գինը: Կարևոր չէ, ով է նա, նշանակություն չունի խաղամակարդակը, հեղինակությունն ու կարգավիճակը:
Ու ես կույր մասնագետ չեմ: Կույր՝ այն իմաստով, որ որևէ ֆուտբոլիստի համարեմ անձեռմխելի և հաստատ չվաճառեմ նրան: Կրկնում եմ. յուրաքանչյուրն ունի իր արժեքը:
Այդ իսկ պատճառով, քանի որ տրանսֆերային պատուհանը բաց է, այն բաց է նաև ցանկացած թիմի համար, որը հետաքրքրվում է մեր ֆուտբոլիստներով: Մենք ենք որոշելու Մխիթարյանի հարցը. համաձայնվել տրանսֆերին, թե՝ մերժել:
Բոլոր դեպքերում, Մխիթարյանը լավ ֆուտբոլիստ է, տքնաջան մարզվել է, և կմասնակցի «Սթոք Սիթիի» դեմ երկուշաբթի օրը կայանալիք հանդիպմանը», ասել է պորտուգալացի մասնագետը:


