Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանի մոտ առայժմ չի ստացվում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում կհայտնվի, երբ պատրաստ լինի:
«Մխիթարյանը առողջ է, նա թիմի հետ մարզվում է առանց սահմանափակումների: Որոշ խաղացողներ արագ են հարմարվում նոր իրողություններին, մյուսների մոտ դա չի ստացվում: Մխիթարյանը երկրորդ տիպի խաղացողներից է և նրան ժամանակ է պետք, որպեսզի նորից ներկայանա որպես բարձրակարգ խաղացող, որին մենք գիտենք:
Չեմ սիրում այլ ակումբների խաղացողների ամսին խոսել, բայց կարող եմ հիշել Վիլիանին, որը «Չելսիում» հարմարվելու խնդիրներ ուներ, Դի Մարիան, որրը «Ռեալ» տեղափոխվելով, միանգամից չսկսեք խաղալ: Այնպես որ, ակնկալում եմ, որ Մխիթարյանը վաղ թե ուշ կբացվի», ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը ՄՅՈՒ-ի կազմում մասնակցել է ոչ լիարժեք 4 խաղի: