Ժոզե Մոուրինյո. Անհամբերությամբ եմ սպասում Մխիթարյանի հետ համատեղ աշխատանքին. տեսանյութ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/06/89791/]տեղափոխությունը[/url]:
«Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա մեծ արդյունավետություն էր ցույց տալիս` հանդես գալով նախկին ակումբներում ու հավաքականում: Դա իսկական թիմային խաղացող է: Մխիթարյանը տիրապետում է գերազանց տեխնիկայի, գրոհների եզրափակման վարպետ է:
Ուրախ եմ, որ Հենրիխը որոշեց պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հավատում եմ, որ այս ֆուտբոլիստը շատ արագ կսկսի իր ներդրումն ունենալ թիմում: Նրա խաղաոճը շատ հարմար է պրեմիեր-լիգայի համար:
Անհամբերությամբ եմ սպասում Մխիթարյանի հետ համատեղ աշխատանքին», ասել է պորտուգալացի մասնագետը: