Ֆիլիպե Կոուտինյո. «Բարսելոնայում» ես իմ կուռքերի հետ եմ լինելու. Մեսի, Սուարես, Ինյեստա
Բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն անդրադարձել է «Լիվերպուլից» «Բարսելոնա» տեղափոխությանը:
«Ես շատ ուրախ եմ: Միշտ ասել եմ, որ ապրում եմ երազանքով: Գոհ եմ, որ այստեղ եմ:
Իմ նպատակն է խաղալ, տիտղոսներ նվաճել, ուրախացնել երկրպագուներին և խաղալ ժպիտով:
Դա անհավանական է, որ ինձ շրջապատելու են իմ կուռքերը, հարուստ պատմությամբ խաղացողները. Մեսին, Սուարեսը, Ինյեստան, Պիկեն, Բուսկետսը:
Շատ ուրախ եմ, որ նրանց հետ եմ խաղալու: Հուսով եմ, որ կկարողանամ նրանց հետ միասին ապրել ու հաղթել», ասել է Կոուտինյոն:
Այսօր Կոուտինյոն պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ, կներկայացվի երկրպագուներին և առաջին ասուլիսը կտա Կատալոնիայի մայրաքաղաքում: